Իսպանիայի կառավարությունը կրկին պարտադիր կդարձնի փողոցում դիմակների կրումը

Իսպանիայի կառավարությունը կրկին պարտադիր կդարձնի փողոցում դիմակների կրումը

Իսպանիայի կառավարությունը, կորոնավիրուսի նոր դեպքերի աճով պայմանավորված, կրկին պարտադիր կդարձնի դիմակների կրումը փողոցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական El Pais պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 23-ին նախարարների խորհրդի արտակարգ նիստ կգումարի՝ հաստատելու որոշումը:

Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 5.5 մլն վարակման դեպ, 88.8 հազարից ավելի մարդ մահացել է:

Պատվաստված է 12 տարեկանից բարձր բնակչության շուրջ 90 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում