Իլոն Մասկը հայտարարել է Tesla-ի բաժնետոմսերը վաճառելու խոստման կատարման մասին
Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է ընկերության բաժնետոմսերը, որպեսզի հասնի իր նպատակին՝ վաճառել իր բաժնետոմսերի 10%-ը: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, հաղորդել Է Reuters գործակալությունը:
Համաձայն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի՝ նախօրեին կիրառվել է 2 մլն բաժնետոմս գնելու օպցիոններ և վաճառվել մոտ 584 հազար արժեթղթեր։
Նոյեմբերի 8-ից, երբ Մասկը Twitter-ում հարցում նախաձեռնեց՝ խոստանալով վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը, եթե սոցցանցի օգտատերերը քվեարկեն նման քայլի օգտին։ Նա վաճառեց մոտ 13,5 մլն արժեթղթեր։
Ընդհանուր առմամբ, Մասկը նոյեմբերի 8-ից վաճառել է ավելի քան 14 միլիարդ դոլարի բաժնետոմս: Բայց այս ընթացքում նա գործադրեց 16,4 միլիոն բաժնետոմս գնելու օպցիոններ՝ մեկ բաժնետոմսի համար 6,24 դոլար գնով, և այդպիսով, փաստորեն, ավելացավ Tesla-ի նրան պատկանող բաժնետոմսերի քանակը:
«Ես վաճառեցի բավականաչափ բաժնետոմսեր, որպեսզի հասնեմ 10% թիրախին՝ օպցիոնների գործադրմամբ, և այստեղ ես փորձեցի հնարավորինս ճշգրիտ լինել»,- ասել է նա Babylon Bee-ին:
Մինչ Twitter-ում հարցումը Մասկն ուներ Tesla-ի բաժնետոմսերի 17%-ը, նրա բաժնետոմսի արժեքը գնահատվում էր ավելի քան 200 մլրդ դոլար, իսկ 10%-ը՝ գրեթե 21 մլրդ դոլար։
Շաբաթվա սկզբին Մասկը հայտարարեց, որ այս տարի վճարելու է ավելի քան 11 միլիարդ դոլարի հարկ, այդ նպատակով նա կօգտագործի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթի զգալի մասը։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկը դարձել է տարվա մարդ՝ ըստ Time ամսագրի։ SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը նշվում է որպես «հանճարեղ, սադրիչ և հեռատես», որը ձգտում է փրկել մոլորակը։
Կարծիքներ