Երևանի մի շարք փողոցների լուսացույցներ տեղակայվել են երթևեկելի մասի վրա

Երևանի մի շարք փողոցների լուսացույցներ տեղակայվել են երթևեկելի մասի վրա

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Էրեբունի փողոց-Ազատամարտիկների փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում