Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը
88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «WWD» նորաձևության ամսագրին, նրա մահը հաստատել է իսպանական Puig խումբը, որը վերահսկում է Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը։
Պակո Ռաբանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում և աշխարհին հայտնի է դարձել 1960-ականներին։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1966 թվականին Փարիզում, հագուստը պատրաստվել է այլընտրանքային նյութերից ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ։ Իր հավաքածուներում նա օգտագործել է երկրաչափական պրոգրեսիաներ, փորձեր կատարել բոլոր տեսակի նյութերի համադրությամբ։ Նրա նախագծերից էին փետուրներով անձրևանոցները, կաշվից, պլաստմասսայից և մետաղից պատրաստված հագուստը և այլն։
Նորաձևության դիզայների հանդերձանքները կրել են կինոյի ամենահայտնի աստղերը, այդ թվում ՝ Օդրի Հեփբըրն և Ջեյն Ֆոնդան։
Կարծիքներ