ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 14-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 386.60 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 417.76 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.09 դրամով և կազմել 488.74 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 19.66 դրամով և կազմել 24292.17 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.72 դրամով և կազմել 300.67 դրամ:
Կարծիքներ