Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Առնվազն երկու մարդ Է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին հաղորդել Է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին:

Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ Է եղել օդանավում, որն աղետի Է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արեւելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չԷ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել Է երկու ոչ մեծ տների վրա, ինչը մեծ հրդեհ Է առաջացրել:

Իշխանությունները պարզում են, թե ինքնաթիռի կործանման պահին տերերից որեւԷ մեկը գտնվել Է արդյոք տանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում