Սաստիկ տեղատարափների հետեւանքով Ֆիլիպիններում ինը մարդ է զոհվել

Սաստիկ տեղատարափների հետեւանքով Ֆիլիպիններում ինը մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 11-ը համարվում Է անհայտ կորած այն բանից հետո, երբ Kompasu արեւադարձային փոթորիկը, որն ուղեկցվում Էր սաստիկ տեղատարափ անձրեւներով, մոլեգնել Է Ֆիլիպիններում: Հոկտեմբերի 12-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունում հավաստել են, որ Բենգետի նահանգում չորս մարդ դարձել Է սողանքների զոհ, եւս մեկը խեղդվել Է Կագայանի նահանգում: Լուսոն կղզու յոթ բնակիչներ համարվում են կորած:

«Տասնմեկ մունիցիպալիտետներ ջրով են ծածկվել, բայց այսօր առավոտյան ամեն ինչ հանդարտվել Է»,- AFP-ին ասել Է սպա Ռոխելիո Սենդինգը, որը Կագայանի նահանգի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն Է: Նա հավելել Է, որ գլխավոր ճանապարհներն ու կամուրջները տակավին ջրի տակ են, սակայն հոկտեմբերի 12-ին ջուրն սկսել Է հետ քաշվել:

Համանման իրադրություն Է պահպանվում նաեւ Պալավանի նահանգում, որտեղ տարերքը չրս մարդու կյանք Է խելել, եւս չորսը կորել են: Ջրով ծածկված են մնացել յոթ գյուղեր, հայտնել են տեղերի արտակարգ ծառայություններում: Kompasu արեւադարձային փոթորիկն առաջացել Է հոկտեմբերի 11-ին Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել Է Ասիայում թվով 18-րդն այս սեզոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում