Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կանադայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանադացի գործընկերներին և ժողովրդին։
Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ»,- իր գրառման մեջ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը և բարեկամությունը խորացնելու՝ երկու երկրների հանձնառության մասին։
Կարծիքներ