Մեսսիի հայրը անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցություններ վարելու շշուկներին

Մեսսիի հայրը անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցություններ վարելու շշուկներին

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իբր նրանք բանակցություններ են վարում «Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչների հետ որդու տրանսֆերի շուրջ։ 

«Դա սուտ է, ևս մեկ հորինվածք։ Ես սեպտեմբերից գտնվում եմ Արգենտինայում։ Դա սուտ տեղեկություն է»,-Մեսսիի հոր խոսքն է մեջբերում Goal.com-ը;

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ի ակումբային խանութների աշխատակիցներին հայտնել են, որ պետք է նախապատրաստվել Լիոնել Մեսսիի տեղափոխությանը փարիզյան ակումբ։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մեսսին ցանկություն էր հայտնել կատալոնական թիմից հեռանալու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում