Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։

«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում