Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետի` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման
Ադրբեջանցի երկու դիվանագետներ արտաքսվել են Ֆրանսիայից: Այս որոշման մասին տեղեկացրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից` մանրամասնելով, որ ֆրանսիական կողմն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը` Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանն աշխատող երկու դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու մասին:
«Վճռականորեն հերքում ենք մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իբրև իր որոշման հիմք»,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
Նախարարությունից պարզաբանել են, որ ընդունված որոշումը, փաստորեն, պատասխան քայլ էր: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ էլ նրան տեղեկացրել են այս որոշման մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդել երկու ֆրանսիացի դիվանագետների անցանկալի անձ հայտարարելու մասին: Նման հայտարարության հիմքում, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, վերջիններիս` դիվանագիտական կարգավիճակին ու Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության իրականացումն է։
Կարծիքներ