Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար
Վլադիմիր Պուտինը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին և հայտարարել, որ դեպքի առթիվ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու
Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը:
Կարծիքներ