ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի սահմանամերձ մարզեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունը որպես այս որոշման դրդապատճառ է նշել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով՝ նշելով, որ որոշ տեղերում ռիսկն ավելացել է:
ԱՄՆ դեսպանության հայտարարությունում մասնավորապես նշված է, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն հետևյալ վայրեր՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները՝ դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի արևելյան և հարավային հատվածներ, Մ10 մայրուղու արևելյան հատված, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելյան հատված, Սյունիքի մարզ:
ԼՂ ճանապարհորդությունը շարունակվում է արգելված մնալ:
Կարծիքներ