Ճապոնիայում հաստատվել Է 14 մարդու մահը խորտակված զբոսանավից. NHK
Առնվազն 14 մարդ Է զոհվել KAZU 1 զբոսանավից, որն անցյալ հանգստյան օրերին խորտակվել Է Հոկայդո ղզու ափերի մոտ՝ Ճապոնիայի հյուսիսում: Ապրիլի 29-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր նավաբեկության 11 հաստատված զոհերի մասին: Բացի դրանից, ապրիլի 29-ին Ճապնոիայի առափնյա պահապնության աշխատակիցները KAZU 1 նավը հայտնաբերել են ծովի հատակին: Այն գտնվում Է շուրջ 100 մետր խորության վրա: Kyodo գործակալության տվյաներով՝ Ճապոնիայի առափնյա պահպանությունը հաղորդում Է Է ստացել ռուսական կողմից, որը փրկաբաճկոնակով մարդ Է նկատել Կունաշիր կղզու արեւմտյան ափի մոտ:
Նրան չի հաջողվել փրկել վատ եղանակային պայմանների պատճառով: Ապրիլի 23-ին KAZU 1-ն օգնության ազդանշան Է ուղարկել, ինչից հետո նավի հետ կապն ընդհատվել Է: Նավում եղել Է 24 ուղեւոր, ներառյալ երկու երեխա, ինչպես նաեւ նավապետը եւ նրա օգնականը: Միջադեպի շրջանում որոնողական գործողությանը մասնակցում են Առափնյա պահպանությունը եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը: Բացի դրանից, պատահարի կապակցությամբ կառավարության ղեկավարի դիվանատանը կից ստեղծվել Է տեղեկատվության հավաքման եւ վերլուծության ճգնաժամային շտաբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ