Թուրքական մեդիայում սկանդալային են որակվել ԱՄՆ կոնգրեսականի հայտարարությունները
Թուրքական մեդիայում լայնորեն քնարկվում է ազգությամբ հույն, ԱՄՆ կոնգրեսական Ջոն Սարբանեսի սկանդալյին որակված հայտարարությունները` կապված Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հետ:
Մասնավորապես Սարբանեսը Թուրքիային մեղադրելով արևելյան Միջերկրականում կայունությունն ու անվտանգությունը խաթարելու մեջ, նշել է, որ քանի դեռ այդպիսի կեցվածքը Թուրքիայի կողմից շարունակվում է, ԱՄՆ-ն F-16 կործանիչների վաճառքը չի կարողանալու իրականացնել:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
ԱՄՆ կոնգրեսականը նաև նշել է՝ վերոհիշյալ ռազմական տեխնիկայի վաճառքն արգելող գործոնը Հունաստանի ձեռքում է:
Բացի այդ հույն քաղաքական գործիչը ընդգծել է հեևյալը.
«Մենք պետք է զգոն լինենք: Պետք է քայլեր ձեռնարկենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև Միջերկրական և Էգեյան ծովերում առկա են խնդիրներ՝ կապված են ջրային տարածքների սահմանազատման և կղզիների վրա վերահոսկության սահմանման հետ:
Կարծիքներ