Իսրայելի ՊԲ շտաբի պետը հայտնել է Գազայում ցամաքային օպերացիա իրականացնելու պատրաստակամության մասին
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ մարտավարական և ռազմավարական գործոնները հետաձգում են Գազայի հատվածում ցամաքային օպերացիայի իրականացումը, սակայն դա զինվորականներին պատրաստվելու ժամանակ է տալիս:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Times of Israel-ը։
«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային օպերացիայի: Մենք քաղաքական էշելոնների հետ որոշում կկայացնենք հաջորդ փուլի ձևի և ժամանակի վերաբերյալ», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հալևին:
Կարծիքներ