Յուրացում, խարդախություն, սպանության փորձ, բռնության քարոզ. ոստիկանությունն ամփոփել է 1-օրյա ամփոփագրերը

Յուրացում, խարդախություն, սպանության փորձ, բռնության քարոզ. ոստիկանությունն ամփոփել է 1-օրյա ամփոփագրերը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ապօրինի ծառահատման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, թմրամիջոցներ բաց թողնելու կանոնները խախտելու, ինքնավնասման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և խաբեությամբ գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, թմրանյութի իրացման և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում