Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. վարչապետ
Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավել աշխատատեղ կա:
«2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ձևավորվել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2018 թվականի հոկտեմբերի նկատմամբ` 2022 թվականի հոկտեմբերին 10 միլիարդ դրամով ավել եկամտային հարկ է հավաքագրվել:
Կարծիքներ