Ճապոնիան Մոլդովային 7,4 մլն դոլար կտրամադրի ուկրաինացի փախստականներին աջակցելու համար
Ճապոնիայի կառավարությունը 1 միլիարդ իեն (մոտ 7,4 միլիոն դոլար) կնվիրաբերի Մոլդովայի իշխանություններին՝ կապված ուկրաինացի փախստականների զանգվածային ժամանումների հետ, ովքեր օգնության կարիք ունեն: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Ճապոնիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ հատկացված միջոցներն ուղղվելու են Քիշնևի հինգ բուժհաստատությունների վերազինմանը, որոնք լրացուցիչ բեռի են բախվել փախստականների բազմաթիվ դիմումների պատճառով։ Մասնավորապես, Մոլդովայի հիվանդանոցները կստանան նոր սարքավորումներ ախտորոշման և վիրահատությունների համար, ինչպես նաև օդափոխիչներ։
Կարծիքներ