Արևելյան Թիմորի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բանդա ծովում՝ Արևելյան Թիմորի հյուսիսային ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։
Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք և Արևելյան Թիմորի ամենամեծ քաղաք Դիլիից 150 կմ դեպի հյուսիս, որտեղ ապրում է ավելի քան 193 հազար մարդ։ Օջախը գտնվում էր մոտ 480 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ