Լարսը եղանակային պայմաններից ելնելով փակ է. ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վայք-Սիսիան ավտոճանապարհը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Կարծիքներ