Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները բաց կպահի Չինաստանի հետ հաղորդակցության ուղիները

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները բաց կպահի Չինաստանի հետ հաղորդակցության ուղիները

Վաշինգտոնը մտադիր է բաց պահել Պեկինի հետ կապի ուղիները, սակայն առայժմ ոչինչ չի հաղորդվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև անմիջական շփումների հնարավորության մասին։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի կառավարության մի շարք պաշտոնյաների հետ փոխգործակցություն կա: Բայց այժմ հայտարարելու ոչինչ չկա Սի Ցզինպինի հետ ԱՄՆ նախագահի հանդիպման մասին: Ինչպես գիտեք, վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են մարտի 18-ին»,- ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև ուղիղ շփումների հնարավորության մասին հարցին։

«Մենք մտադիր ենք բաց պահել հաղորդակցության ուղիները: Այս պահին ես հայտարարելու ոչինչ չունեմ»,- հավելել է Ժան-Պիերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում