Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը թանկացել է մինչև 76,8 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 0,55 դոլարով (0,72%)՝ հասնելով բարելի դիմաց 76,81 դոլարի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին վկայում են առևտրական հարթակի տվյալները, նշելով, որ այս պահին WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում թանկացել էին 0,71 դոլարով (0,99%)՝ մեկ բարելի դիմաց մինչև 72,54 դոլար:
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ տարվա սկզբից նավթն էժանացել է մոտ 10 տոկոսով, չինական տնտեսության սպասվածից ավելի դանդաղ վերականգնման, ինչպես նաև գլոբալ դրամավարկային քաղաքականության խստացման ֆոնին:
Կարծիքներ