ՀայՓոստը վաղվանից կվերսկսի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումները
ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել: Այս մասին FreeNews-ը տեղեկանում է ընկերության տարածած հայտարարությունից:
Ավելի վաղ ՀայՓոստը հայտնել էր, որ կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները դադարեցվել են, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից բավարար չափով ֆինանսական միջոցներ դեռ չեն ստացել:
Կարծիքներ