Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII վեհաժողովում:
«Նախագահ Սի Ծինպինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում ինչպես պատվիրակությունների, այնպես էլ առաջնորդների անհատական հանդիպման ժամանակ»,-նշել է նա և հավելել, որ կարծում են՝ գլոբալ անվտանգության ապահովման գաղափարի գործնական առաջխաղացումը կարող է սկսվել եվրասիական անվտանգության հիմքերի ձևավորումից:
Կարծիքներ