ԱԺ հանձնաժողովի անդամները ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ քննարկել են պաշտպանական հարցեր

ԱԺ հանձնաժողովի անդամները ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ քննարկել են պաշտպանական հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի և հանձաժողովի անձնակազմի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուս: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում:

«Այցի ընթացքում կորպուսի հրամանատարի հետ քննարկվել են պաշտպանական և աշխարհազորին վերաբերող հարցեր: Այնուհետ հանդիպել են կորպուսի բրիգադի հրամանատարին և քննարկել ռմբակոծված զորամասը վերականգնելու վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև սպառազինությանն ու ապահովմանը վերաբերող մի շարք այլ խնդիրներ:

Այցելել են նաև առաջնագծի հենակետեր, պաշտպանություն իրականացնող անձնակազմի հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր, զինվորների և սպաների հետ միասին նշել են Անկախության տոնը, ամփոփել են կատարված աշխատանքը:

Օրվա վերջում կորպուսի հրամանատար Գրիգորյանի և կորպուսի հրամկազմի հետ միասին քննարկվել են մարտական ծառայությանը վերաբերող ծրագրային հարցեր»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում