Օտտավան կարտաքսի չինացի դիվանագետներին, եթե նրանք միջամտեն ընտրություններին. Կանադայի ԱԳՆ

Կանադայի կառավարությունը որոշում կկայացնի արտաքսել չինացի դիվանագետներին, եթե ապացուցվի, որ նրանք մասնակցություն ունեն Կանադայի դաշնային ընտրություններին միջամտությանը։
Այս մասին, ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հինգշաբթի օրը հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Եթե կան դիվանագետներ, որոնք խախտում են Վիեննայի կոնվենցիան կամ Կանադայի օրենքը, ապա ես չեմ վարանի նրանց արտաքսել», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դա կվերաբերի ցանկացած դեսպանատան դիվանագիտական աշխատողներին։
Ջոլին նաեւ ասել է, որ անցյալ աշնանը Օտտավան հրաժարվել է վիզա տրամադրել չինացի դիվանագետներից մեկին։
Կարծիքներ