Բելառուսի ՆԳՆ-ն հրաժարվել է միանալ ցուցարարներին
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը չի միանա ցուցարարներին և չի դատապարտի գործող իշխանություններին։ Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնական Telegram-ալիքում:
«Մեզանից սպասում են վկայականներից պաթոսային բաժանվելուն, ցուցարարների շարասյուներին միանալուն, գործընկերների և ընդհանրապես իշխանության հրապարակային քննադատությանը։ Դա չի լինի»- խոստացել են ՆԳՆ - ում։
Հայտարարությունում նաեւ ասվում է, որ ՆԳՆ-ի աշխատակիցները չեն դատապարտում հեռացած գործընկերներին, սակայն «իրենք չեն հանի ուսադիրները», որպեսզի որեէ մեկը կարողանա պաշտպանել բելառուսներին: Իրավապահներն ընդգծել են, որ իրենք ոչ թե «ռեժիմ» են, այլ հասարակության մի մասը։
Կարծիքներ