Զարիֆը քննադատել է եվրոպական երկրներին՝ միայն Իրանին ՀՀԳԾ-ին վերադառնալու կոչ անելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է եվրոպական երկրներին՝ միայն Իրանին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀՀԳԾ) վերադառնալու կոչ անելու համար, հաղորդում է Mehr-ը:
Նա նշել է, որ եվրոպական երկրներն իրենց կոչում չեն նշել ՀՀԳԾ-ի մյուս կողմերին:
«Եվրաեռյակից մեր գործընկերները երբեւէ կարդացե՞լ են ՀՀԳԾ-ի 36-րդ կետը եւ Իրանի բազմաթիվ նամակներ դրա հիման վրա: Ո՞ր տրամաբանությամբ է Իրանը պատասխանատու դրությունը շտկելու հարցով միջոցներ ձեռնարկելու համար այն բանից հետո երբ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀՀԳԾ-ից եւ շարունակել խախտել այն: Ի՞նչ է արել եվրաեռյակը իր պարտավորությունները կատարելու համար»,-Twitter-ի իր էջում գրել է Զարիֆը:
Կարծիքներ