Ֆիդանը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին ավելի արդյունավետ կդարձնի
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե դրան մասնակցեր Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով շվեյցարական Բուրգենստոկ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
«Մեր առջեւ դրված է ուկրաինական խաղաղության ծրագիրը, Ռուսաստանը վերջերս որոշ պայմաններ է հայտնել: Չնայած ուրվագծված պայմաններին, դրանք կարեւոր քայլեր են այն համատեքստում, թե որտեղից կարող ենք սկսել շարժվել խաղաղ կարգավորման հարցում: Գագաթնաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե մյուս կողմը` Ռուսաստանը, ներկա լիներ այստեղ»,- ասել է Ֆիդանը։
Կարծիքներ