Ուկրաինան Թուրքիային կոչ է արել աջակցություն ցուցաբերել «դժվար ժամանակներում»
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը հինգշաբթի օրը կոչ է արել Անկարային աջակցել Կիևին «այս դժվարին պահին»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, ռմբակոծվում են ուկրաինական խաղաղ քաղաքները»,- գրել է դիվանագիտական առաքելությունը Twitter-ում։ «Մենք կոչ ենք անում մեր ռազմավարական գործընկեր Թուրքիային և բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին պահին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին, ինքը որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ պաշտպանելու մարդկանց, ովքեր ենթարկվել են ոտնձգությունների և ցեղասպանության»:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը «չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան»։
Կարծիքներ