Ուկրաինան սահմանափակել է քաղաքացիական թռիչքներն իր օդային տարածքում
Ուկրաինայի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սահմանափակվել են հնարավոր սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ավիաանձնակազմի իրազեկման NOTAM միջազգային համակարգը:
«Կիևի, Դնեպրի, Լվովի, Օդեսայի, Սիմֆերոպոլի շրջաններում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սահմանափակվել են քաղավիացիայի դեմ պոտենցիալ սպառնալիքի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝ Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
Կարծիքներ