Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
Իսրայելի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել Իրանում հավանական թիրախների մասին, որոնց պետք է պատասխան հարված հասցվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին հարվածի հավանականության մասին լրագրողների հարցերին։
«Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչ է անելու՝ ի պատասխան Իրանի գործողությունների․ դա քննարկման փուլում է։ Նրանց փոխարեն ես այլընտրանքային տարբերակների մասին կմտածեի, բացի նավթային տարածքներին հարվածից»,- ասել է նա։
Կարծիքներ