Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ. հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխի համայնքապետը գրառում է արել
Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ...Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։
«Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,-գրել է նա։
Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում, սկզբում տեղափոխվել էր «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։
Հիվանդանոցում նրան վիրահատել էին։
Օղիկյանը վիրավորում էր ստացել Երասխի դիրքերում ադրբեջանցիների նետած ականների հետևանքով առաջացած հրդեհը մարելիս։
Կարծիքներ