Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Կարծիքներ