Թուրքիայում կանայք բողոքի ցույցեր կիրականացնեն Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշման դեմ
Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Bianet.org-ը:
Մարտի 20-ին բողոքի ակցիաներ են նախատեսված մասնավորապես Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Ադանա, Հաթայ, Մերսին և այլ քաղաքներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը պաշտոնապես դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ընդ որում, Թուրքիան առաջինն էր 2011 թվականին ստորագրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:
Կարծիքներ