ԵԱ․ Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

ԵԱ․ Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի եւս երկու մեդալ:

+109 կգ քաշայինների պայքարում Գոռ Միանսյանը երկամարտի 264 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (216+248):

Վարազդատ Լալայանը 445 կգ երկամարտով Եվրոպայի բրոնզե մեդալակիրն է: Այս քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնը վրացի Լաշա Տալախաձեն է երկամարտի 485 կգ արդյունքով (222+263):  Տալախաձեն գրանցեց երկամարտի աշխարհի ռեկորդ:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փայլուն կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 200, ապա 212 եւ 216 կգ-ները: Այս վարժությունում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Վարազդատ Լալայանը փայլուն տեսք ուներ Մոսկվայի մրցահարթակում: Երիտասարդ ծանրորդը մեծահասակների առաջին մեդալի ճանապարհին պոկեց 205 կգ, հրեց 240 կգ:

Պոկում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ 205 կգ, երրորդ մոտեցումը սակայն ձախողեց եւ այս վարժությունում գրանցեց երրորդ տեղ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 240 կգ-ը, ապա 248-ը, բայց երրորդ մոտեցման 252 կգ պատվերը չկարողացավ հրել: Վարազդադ Լալայանը հրեց 240 կգ, երկրորդ մոտեցման համար 250 կգ պատվիրեց, բայց չկարողացավ գլխավերեւում պահել ծանրաձողը: Ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում