Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

 Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչպես դա անում է Իսրայելին՝ պայմանների տարբերության պատճառով։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսաժողովից հետո։

«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։ Բայց Ուկրաինան չունի այդ բազաները։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել։ Հանգամանքները լրիվ այլ են»,- ասել է նա։

Բորելը հիշեցրել է, որ Իսրայելը երկար տարիներ ստեղծել է այսպես կոչված «Երկաթե գմբեթը»՝ պաշտպանելով այն արտաքին հարձակումներից, հսկայական գումարներ ծախսելով դրա վրա։

«Նույնիսկ եթե մենք միջոցներ ունենայինք, չէինք կարողանա մեկ օրում նման գմբեթ կառուցել Ուկրաինայի համար»,- հավելել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ Բորելը խոստովանել է, որ «եթե ինքը լիներ Վլադիմիր Զելենսկին, նույնպես օգնություն կպահանջեր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում