Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր
Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ պատիվ ունեցա գործընկերոջս կողմից ստանալու Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված մեդալ։
Հոբելյանական այս մեդալները շնորհվում են այն քաղաքական գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ղազախստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման,
պետականության կայացման գործում։
Հայաստանն ու Ղազախստանն ունեն խորը բարեկամական հարաբերություններ, եւ այժմ երկուստեք աշխատանքներ են տարվում այդ հարաբերություններն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ»,- գրել է Քերոբյանը։
Կարծիքներ