Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն չորս մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 988 խախտում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն չորս մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 988 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 988 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 34-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Ըստ ոստիկանության՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում