Չավուշօղլու. Թուրքիային դեռ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու կարիք ունի
Թուրքիան դեռ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու կարիք ունի եւ իրավունք ունի այս հարցում համագործակցել ցանկացած երկրի հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Դոհայում Ռուսաստանի եւ Կատարի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր պետք կգան, եւ Թուրքիան, որպես անկախ երկիր, իրավունք ունի դրանք ձեռք բերել տարբեր աղբյուրներից: Սակայն ոչ ոք չպետք է քննադատի Թուրքիային այս հարցով»,- ասել է Չավուշօղլուն` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք Անկարան պատրաստ է Ռուսաստանից գնել երկրորդ S-400-ների երկրորդ խմբաքանակը:
Կարծիքներ