Մախաչկալայի կենտրոնում մտցվել է ՀԱԳ ռեժիմ. Ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդը գնդակահարվել է
Մախաչկալայի Սովետական շրջանում 2010-ական թվականներից ի վեր առաջին անգամ մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Ուժայինները տեղեկություններ են ստացել, որ միջազգային հանցավոր կազմակերպության կողմնակիցը հարձակում է պատրաստում:
Նրան գտել են մասնավոր տան մեջ եւ առաջարկել են հանձնվել, ի պատասխան՝ բանդիտը կրակ է բացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մախաչկալայում ուժայինները սպանել են տղամարդուն, որը ստուգման ժամանակ իրենց վրա կրակոցներ է արձակել:
Տղամարդուն կասկածել են ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ: Փոխհրաձգության վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ եւ «մեծ քանակությամբ ռազմամթերք», ինչպես նաեւ օգտագործման համար պատրաստ մահապարտի գոտի, հայտնել են գերատեսչությունից, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ուժայինները եւ քաղաքի բնակիչները չեն տուժել:
Կարծիքներ