Բացահայտվել է Գյումրիում կատարված դանակահարությունը
Նոյեմբերի 19-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտ շտապ ոստիկան մոտենա, դանակահարություն է եղել: Ժամը 21.30-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, որովայնի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, ստորին ծնոտի ստորին շրթունքի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը քարով խփել է 61-ամյա քաղաքացու գլխին, նա էլ դանակով է հարվածներ հասցրել տղամարդու մարմնին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 61-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ