Ռուսաստանում արձանագրվել Է հոկտեմբերի 24-ից ի վեր COVID-19-ով հիվանդացածների նվազագույն թիվը
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել Է 35 հազար 681 դեպք: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 22-ին: COVID-19-ի նոր դեպքերի թիվը ՌԴ-ում համեմատվում Է հոկտեմբերի 24-ի առավոտվա տվյալների հետ, երբ հիվանդացության աճի ֆոնին հայտնաբերվել Է 25 հազար 660 նոր դեպք:
Այսօրվա դրությամբ դինամիկան ցույց Է տալիս գործնականում ամենօրյա նվազում, թեեւ իշխանությունները հայտարարում են, որ իրադրության կայունացման մասին խոսելն առայժմ վաղ Է: Մոսկվայում հայտնաբերվել Է COVID-19-ի եւս 2786 դեպք, մայրաքաղաքում օրական հիվանդացությունը կիրակի օրվա համեմատությամբ նվազել Է գրեթե 20 տոկոսով: Սանկտ Պետերբուրգում գրանցվել Է 2215, Մոսկվայի մարզում՝ 1784 նոր դեպք: COVID-19-ի եւս 1648 նոր դեպք Է գրանցվել Սամարայի մարզում, 991՝ Կրասնոդարի երկրամասում, 814՝ Ղրիմում, 769՝ Նիժնի Նովգորոդի մարդում, 746՝ Սվերդլովսկի մարզում, 742՝ Վորոնեժի մարզում, 702՝ Կրասնոյարսկի երկրամասում, 693՝ Պերմի երկրամասում, 675՝ Բաշկիրիայում, 653՝ Ռոստովի մարզում, 628՝ Սարատովի մարզում, 619՝ Չելյաբինսկի մարզում, 597՝ Իրկուտսկի մարզում, 590՝ Օմսկի մարզում:
Բացի այդ, 569 դեպք՝ Խաբարովսկի երկրամասում, 566՝ Սմոլենսկի մարզում, 534՝ Ստավրոպոլի երկրամասում, 532՝ Ալթայի երկրամասում, 490՝ Ուլյանովսկի մարզում, 460՝ Վոլգոգրադի մարզում, 435-ական նոր նոր հիվանդներ՝ Լենինգրադի մարզում, Արխանգելսկի մարզում: 422՝ Պրիմորսկի երկրամասում, 403՝ Բրյանսկի մարզում, 402՝ Վոլգոգրադի մարզում: Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում օրական աճի չի գերազանցում 400-ը: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել Է 1241 հիվանդ, մահվան ամենամեծ թիվը գրանցվել Է Մոսկվայում (94), Պետերբուրգում (77) եւ Մոսկվայի մարզում (68): Ընդհանուր առմամբ Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 9 մլն 366 հազար 839 դեպք: Մահացել Է 265 հազար 336 մարդ, ապաքինվել՝ 8 մլն 53 հազար 643 մարդ, այդ թվում՝ 28 հազար 713 մարդ վերջին օրվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ