Իսրայելի վարչապետը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության առաջին փուլի ավարտի և երկրորդի մեկնարկի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման և թշնամու ուժերի մեծ մասի վերացման:
«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին թշնամու ուժերի գերակշիռ մեծամասնության ոչնչացմամբ, որոնք ներթափանցել էին մեր տարածք»,- գրել է Նեթանյահուն «X»-ի իր միկրոբլոգում:
Նա նաև հայտարարել է հարձակման մեկնարկի մասին, որը կշարունակվի «անդադար և այնքան մինչև սահմանված նպատակները ձեռք բերվեն»։
Կարծիքներ