Մեծ Բրիտանիայի թագուհին կորոնավիրուսի համավարակը համեմատել է ժանտախտի հետ

Մեծ Բրիտանիայի թագուհին կորոնավիրուսի համավարակը համեմատել է ժանտախտի հետ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկրի բնակիչներին կոչ է արել կատարել կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ հավելելով, որ հունվարին իրեն կատարած պատվաստանյութի ներարկումը բացարձակապես ցավոտ չէ, փոխանցում է BBC-ն: 

Առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ տեսակոնֆերանսի ժամանակ թագուհուն հարցրել են կորոնավիրուսի դեմ պատվաստման իր փորձի մասին:

94-ամյա թագուհին՝ Եղիսաբեթ II-ը եւ նրա ամուսին արքայազն Ֆիլիպը, որն այս տարի կդառնա 100 տարեկան, պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել են հունվարին:

«Իմ կարծիքով՝ դա բացարձակապես անմեղ գործողություն էր,- ասել է թագուհին ժպտալով: - Ամեն ինչ շատ արագ կատարվեց, իսկ հետագայում ես շատ նամակներ ստացա մարդկանցից, որոնք զարմացած էին, թե որքան հեշտ է եղել պատվաստվելը»:

Տեսակոնֆերանսի ժամանակ նա համավարակը համեմատել է ժանտախտի հետ, որն ընդգրկել է ամբողջ երկրագունդը:

Թագուհին հավելել է, որ հասկանում է որոշ մարդկանց զգացումները, որոնց համար պատվաստվելն ամենադժվար գործողությունն է, բայց բրիտանացիներին կոչ է արել առաջին հերթին մտածել շրջապատողների, այլ ոչ իրենց մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում