ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հնարավոր են համարել պատժամիջոցներն այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնք միգրանտներ են հասցնում Բելառուս

 ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հնարավոր են համարել պատժամիջոցներն այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնք միգրանտներ են հասցնում Բելառուս

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը չեն բացառում այն ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք մերձավորարեւելյան երկրներից միգրանտներ են հասցնում Բելառուսի տարածք, որտեղից նրանք հետո փորձում են անցնել ԵՄ-ի սահմանը: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 10-ին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո:

«Մենք համաձայն ենք, որ հարկավոր Է դիտարկել այն ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք իրականացնում են մարդկանց տեղափոխումը Մինսկ, իսկ հետո՝ դեպի ԵՄ-ի եւ Բելառուսի սահման»,-նա լրագրողներին ասել Է Վաշինգտոնում:

Այս շաբաթ ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ԵՄ-ն կուսումնասիրի, թե ինչ ձեւով Է հնարավոր պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների ավիաընկերությունների նկատմամբ, որոնք գործի են դրված մարդկանց անօրինական տեղափոխման գործընթացում:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են անօրինական միգրանտների ուժեղացող հոսքի մասին, որոնք փորձում են Բելառուսի տարածքով հայտնվել Եվրամիության տարածք: ԵՄ-ում Մինսկին մեղադրում են այն բանում, որ հենց նա Է քաոս ստեղծել Եվրամիության սահմանների մերձակայքում, քանի որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտներին, որոնք փորձում են հայտնվել Եվրոպայում, բայց մերժում են ստանում, թույլ չի տալիս ետ վերադառնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում