Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և կարմիր գույնի ժամապավեններ:
Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով:
Կարծիքներ