ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին

ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը): Բերման ենթարկված անձինք հենց այդ գործի շրջանակներում են այստեղ»,- նշեցին ՀՀ ՔԿ-ից:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալվելու լուրերի վերաբերյալ ՔԿ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լուրը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում