Ամերիկյան անօդաչուն հետախուզություն է անցկացրել Ղրիմի սահմանների մոտ
Global Hawk ամերիկյան ռազմավարական անօդաչուն Ղրիմի սահմանների մոտ հեռախուզություն Է անցկացրել զորավարժությունների նախաշեմին: Այդ մասին վկայում են Flight Radar ծառայության տվյալները:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի եւ Օդադեսանտային զորքերի զորավարությունների հիմնական փուլը վարժանքների ձմեռային ժամանակաշրջանում մարտունակության ստուգման շրջանակներում կանցկացվի ապրիլի 22-ին, Ղրիմի Օպուկի զինափորձարանում:
FlightRadar պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուն անցել Է Սեւ ծովի վրայով, Ղրիմի մերձակայքում՝ շուրջ 16 կիլոմետր բարձրությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ